Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվ-և-ի քաղաքականությունն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե…

Եվ-և-ի քաղաքականությունն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե…
06.09.2013 | 13:51

Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումից հետո ի՞նչ ընթացք կունենան Եվրոպայի հետ մեր հարաբերությունները։ Մեզ հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշեց, որ այդ որոշման հրապարակումից հետո ականատես եղանք որոշ կտրուկ կարծիքների ԵՄ մի շարք պաշտոնյանների կողմից, որոնցից մեկում մասնավորապես նշվում էր, որ հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն «առանց եվրոպական հեռանկարի»: «Սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է ԵՄ-ի պատրաստակամությունը լսել և հասկանալ Հայաստանի մտադրությունները և պատկերացումները՝ կապված Մաքսային միության ու Ասոցացման և խորը ու համապարփակ առևտրի պայմանագրի համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների համատեղելիության հետ, մեզ հուշում է, որ ԵՄ-ն իր ծրագրերն ունի մեր տարածաշրջանում, որում կարևորվում է Հայաստանի դերը»,- նշեց Արուսյակ Ալեքսանյանը:

Արդյոք իրեն կարդարացնի՞ և-և-ի քաղաքականությունը, որ փորձում են առաջ տանել ՀՀ իշխանությունները։ Քաղաքագետը կարծում է՝ միանշանակ չի կարելի բացառել, որ Հայաստանը միաժամանակ կարող է լինել Եվրամիության, ինչպես նաև ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտու և Մաքսային միության անդամ: «Որքանով է Մաքսային միության անդամակցությունը համատեղելի կամ անհամատեղելի Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի պայմանագրի համաձայնագրերով նախատեսված դրույթների հետ, ներքին համաձայնության խնդիր է: Նշենք, օրինակ, որ Թուրքիան ԵՄ Մաքսային միության անդամ է և միաժամանակ ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Իսրայելի, Թունիսի, Մարոկկոյի, Վրաստանի, Եգիպտոսի, Ալբանիայի և շատ այլ երկրների հետ: Եվ-և-ի քաղաքականությունն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի նման մոդել կիրարկել, և Հայաստանը դարձնել պլատֆորմ նշված երկու ուղղություններով ապրանքների տեղաշարժման համար»,- այսպիսի տեսակետ հայտնեց Ա. Ալեքսանյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ